Սատանան հենց հպարտությունից է ապստամբել Աստծու դեմ․ Փաշինյանը պետք է հրաժարական տա․ Արա Զոհրաբյան

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը տեսանյութ է հրապարակել, որում ասվում է.

«Սիրելի՛ հայրենակիցներ, Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, սա այլընտրանք չունի: Նիկոլ Փաշինյանը քարոզչության ժամանակ, իր իշխանության ժամանակ բազմաթիվ անգամ պնդեց, որ գաղտնի, թաքուն փաստաթուղթ չի ստորագրելու, սակայն ստորագրեց: Նա հայտարարեց, պնդեց, որ մեր երկինքը առավել քան պաշտպանված է, բայց դուք գիտեք, որ այս պատերազմի ժամանակ մենք պարտվեցինք հենց երկնքից, այսինքն ԱԹՍ-ները առավելություն ստացան մեր նկատմամբ: Եվ նման անպատասխանատու, նման խոսքը և գործը միմյանց խառնող մարդը չի կարող լինել մեր երկրի վարչապետը»,- ասում է Զոհրաբյանը:

Նրա խոսքով՝ այդ փաստաթուղթը ստորագրելուց հետո եկած իրադարձությունները վկայում են, որ պարտված վարչապետը չի կարողանում ներկայացնել մեր հանրության շահերը: Պարտված վարչապետը չունի հեղինակություն ոչ միայն հակառակորդի մոտ, այլ նաև մեզ մոտ:

«Իմ հարգելի հայրենակիցներ, մենք հպարտ չենք, հպարտությունը համարվում է տիեզերքի առաջին մեղքը, ինչպես գիտեք սատանան հենց հպարտությունից է ապստամբել Աստծու դեմ»,- նշեց փաստաբանների պալատի նախագահը:

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել