Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում վերսկսվել են առաջին դպրոցի ուսումնական գործընթացները, որոնք խաթարվել էին Ադրբեջանի հետ հակամարտության պատճառով: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Սեպտեմբերի 27-ին տեղի իշխանությունը որոշում էր ընդունել, դադարեցնել դպրոցների և մանկապարտեզների գործունեությունը:
«Այսօր սկսվել է առաջին դպրոցի աշխատանքը: Հետագայում կբացվեն նաև մյուս դպրոցները»,- լրագրողներին են ասել քաղաքի վարչությունից:
Միջոցառմանը ներկա են եղել նաև ռուսական խաղաղապահ առաքելության ներկայացուցիչները, որոնք ուսումնական հաստատությանը նոր հեռուստացույց են նվիրել:
«Սա առաջին դպրոցն է, մեր ծրագրերը մեծ են։ Մենք նպաստելու ենք քաղաքի բոլոր դպրոցների վերաբացմանը, որպեսզի բոլոր աշակերտները կարողանան նստել նստարանների մոտ։ Մենք երազում ու ցանկանում ենք, որ այս բազմաչարչար հողը չտեսնի այնպիսի իրադարձություններ, ինչպիսին է պատերազմը։ Քանի դեռ խաղաղապահներն ու Ռուսաստանը ձեզ հետ են, դուք միշտ հաջողությունների կհասնեք», – դպրոցի հանդիսավոր բացման ժամանակ ասել է Ղարաբաղում խաղաղապահ առաքելության հրամանատարության ներկայացուցիչը։