Պետական անտառային հողերում խոտհարքները և արոտահանդակները վնասելու դեպքում նախատեսված է տուգանք

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից հայտնում են.

«Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հիշեցնում է՝ պետական անտառային հողերում խոտհարքները և արոտահանդակները վնասելու դեպքում նախատեսված  տուգանքի մասին

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 70-րդ հոդվածի   համաձայն՝ պետական անտառային հողերում խոտհարքները և արոտահանդակները վնասելը` առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև ութսունապատիկի (50.000-80.000 ՀՀ դրամ) չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի (100.000-150.000 ՀՀ դրամ) չափով»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել