Որևէ տեղ մենք չունենք սահմանից հետ տեղադրված դիրքեր․ Տիրան Խաչատրյան

Չեմ կարող ասել, թե ինչ պայմանավորվածություններ, քննարկումներ են եղել ռուսական և ադրբեջանական կողմերի միջև, բայց իմ ունեցած տեղեկություններով դարպասները չեն ջարդվել։ Դրանք բացվել են։ Այս մասին հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը։

«Ադրբեջանական զորքերը երեկվանից են եկել այդ տարածաշրջան, երեկվանից են փորձել մտնել այդ տարածք։ Այս պահի դրությամբ մեր զորքերը սահմանի պաշտպանությունը զբաղեցնում են՝ նախկինում գոյություն ունեցող մեր պետական սահմանի եզրագծով, որևէ տեղ մենք չունենք սահմանից հետ տեղադրված դիրքեր»,-նշել է Խաչատրյանը։

Խաչատրյանը նշել է, որ աահմանն անցնում է գրեթե հանքի միջով։ Ոսկու հանքի և, ընդհանրապես, տարածաշրջանի հետ կապված ռուսական կողմից նախապես ձեռնարկվել էին անվտանգային միջոցառումներ։

«Պետական սահմանից հանքի եզրագծով ցանկապատվել էր, ճանապարհի վրա տեղադրվել էր նաև անցակետ։ Սա կատարվել է ռուսական կողմի ուժերով և իրենց անվտանգության խնդիրները լուծելու համար։ Այս հարցի լուծման համար, անվտանգության ապահովման համար, հայկական զինված ուժերը ընդգրկվածություն չեն ունեցել։ Ադրբեջանական զորքերը Քարվաճառ մտնելուց հետո, հանդիպելով այդ արգելափակողներին, ուղեփակոցին, խնդիր են բարձրացրել, որ դա իրենց տարածքն է, և այն ուժերը, որոնք տեղակայված են այդ հատվածում, պետք է դուրս գան։ Ընդ որում, աշխատանքները, որոնք իրականացվում և համակարգվում են մեր կողմից, ղեկավարում է տարածքում ամենաբարձր զինվորական պաշտոն ունեցող անձը՝ կորպուսի հրամանատարը։ Նրանք բարձրախոսով կապի են դուրս եկել մեզ հետ՝ պահանջելով դուրս գալ այդ տարածքից, մեր կողմից զգուշացվել է, թե ինչ պատկանելություն ունեն այդ անցակետերը և այլն, և մեր կողմից զգուշացվել է ռուսական կողմին, որ այդպիսի պահանջներ կան։ Կոնկրետ ռուսական կողմի և Ադրբեջանը ներկայացնող զինվորականների հետ իրականացվել է բավական երկար բանակցություններ, որից հետո չեմ կարող ասել, թե ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել և ինչ զարգացումներ կլինեն»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել