Ֆրանսիայի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Ֆրանսիան չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը

Ֆրանսիան չի ճանաչում ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, ասել է Ֆրանսիայի ԱԳՆ խոսնակը, փոխանցում է РИА Новости-ին։

Չորեքշաբթի երեկոյան Ֆրանսիայի Սենատը ձայների բացարձակ մեծամասնությամբ բանաձեւ է ընդունել, որով երկրի կառավարությանը հորդորել է ճանաչել Լեռնային Ղարաբաղը: Միևնույն ժամանակ, Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուանը բանաձևի քննարկման ժամանակ հայտարարել է, որ Ֆրանսիայի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության միակողմանի ճանաչումը ոչ ոքի օգուտ չի բերի և չի օգնի խաղաղ գործընթացն առաջ տանելուն:

«Քվեարկությունից առաջ բանավեճի ժամանակ (Սենատում) Զբոսաշրջության հարցերով պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուանը… հիշեցրել է Ֆրանսիայի կառավարության դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ. Ֆրանսիան չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը», – ասվում է ԱԳՆ խոսնակի հայտարարության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել