Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ նոյեմբերի 26-ին, կառավարության նիստի ժամանակ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից հետաքրքրվեց, թե կորոնավիրուսով պայմանավորված ինչ իրավիճակ է Հայաստանում։
Նախարարի խոսքով, հարաբերական կայուն վիճակ է այժմ ու մի փոքր էլ բարելավում՝ համեմատած 3-4 շաբաթ առաջվա գրանցված թվերին։
«Հիվանդանոցային ֆոնդի ծանրաբեռնվածությունը արդեն ավելի տանելի է, մենք երեկվանից չունենք քաղաքացիներ, որոնք ծանր վիճակում են ու չենք կորղանում տեղավորել, այսինքն բոլորին տեղավորում ենք և հույս ունենք, որ այս իրավիճակը մոտակա շաբաթներին կպահպանվի»,-նշեց Թորոսյանը։
Նրա խոսքով, հիվանդանոցներն արդեն մտածում են ձմեռային սեզոնին պատրաստվելու մասին, քանի որ համաշխարհային ակադեմիական շրջանակներում քննարկումներ են գնում, որ հնարավոր է անկում, հետո նորից հիվանդության աճ լինի՝ 2-3 ամիս ինտերվալով։