Ֆրանսիայի Սենատում քիչ առաջ ընդունվեց Արցախի ճանաչման մասին բանաձևը

Ֆրանսիայի Սենատում քիչ առաջ քվեարկության դրվեց Արցախի ճանաչմանն ուղղված բանաձևը: Երկար քննարկումներից  ելույթներից հետո բանաձևը դրվեց քվեարկության եւ ստացվեց հետեւյալ պատկերը. 336 հոգի մասնակցեց քվեարկությանը, որից ընդունման համար կողմ քվեարկեց 306 հոգւ, մեկ հոգի ձեռնպահ, մնացածը՝ դեմ: Բանաձևի քվեարկությունից հետո երկար ժամանակ ծափահարությունները չէին դադարում:

Այս քվեարկությունից հետո բանաձևը պետք է քննարկվի նաև Ֆրանսիայի խորհրդարանում, եթե ընդունվի նաև նրանց կողմից, ապա պետք է ստորագրի նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

Հիշեցնենք, որ բանաձևը ստորագրել էին Սենատի առաջին ամեմախոշոր 5 քաղաքական խմբակցությունների նախագահները, ինչը խորհրդանշում է Ֆրանսիայի Սենատում Արցախի անկախության մասին համնընդհանուր միաձայնությունը

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել