ՀՀ 1-ին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ֆեյսբուքյան էջում տարածել է 17.12.2016թվականի տեսանյութ՝ նշելով մի քանի կետեր․
«- Այն կարեւորագույն խնդիրը, որը շատ ավելի ուժեղ վիճակում կարող էինք լուծել 18 [22] տարի առաջ, այժմ հարկադրված ենք լուծել անհամեմատ թուլացած վիճակում։ Իսկ մի քիչ էլ հապաղելու պարագայում անխուսափելիորեն կհայտնվենք սրանից վատթար դրության մեջ:
– Այսօր բանակցությունների սեղանին, ըստ էության դրված է կարգավորման փոխզիջումային նույն առաջարկը, ինչ 1997 թվականին: Ոչ մի հեքիաթի չհավատաք: Ես նույնիսկ հիմքեր ունեմ կասկածելու, որ 97 թվականից ցածր կարգավիճակ ունի այսօրվա լուծումը:
– Փոխզիջման այլընտրանքը պատերազմն է: Ոչ իսկ բուն պատերազմը, այլեւ նրա սպառնալիքն անգամ հղի է այդպիսի հետեւանքներով, որոնցից ամենացցունը զանգվածային արտագաղթն է։
– 1998 թվականի իշխանափոխության կործանարար հետեւանքների պատճառը պետք է փնտրել ոչ թե գործող անձանց փոփոխության, այլ քաղաքականության շարունակականության խաթարման մեջ։
– Ղարաբաղի հարցի լուծման բանալին գտնվում է Ռուսաստանի ձեռքում:
– Հայ Ազգային Կոնգրեսը Հայաստանի միակ կուսակցությունն է, որը ոչ միայն երբեք չի թաքցրել, այլեւ բազմիցս հրապարակավ հայտարարել է փոխզիջման եւ խաղաղության կողմնակցի իր դավանանքը։ Հայաստանում ճշմարտության երեսին ուղիղ նայող ուրիշ ուժ չկա։ Եթե մենք էլ մյուսների պես լռենք, ողջախոհության ճրագը մեր երկրում վերջնականապես կմարի»։