ԱՐՄԱԹ ինժեներական լաբորատորիաների ծրագրի ղեկավար Սեդրակ Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«ԱՐՄԱԹ-ը մեր հաղթանակի դրոշն է։ Հերթական Արմաթ ինժեներական լաբորատորիաները բացվեցին Կոտայքի մարզի ՄԵՂՐԱՁՈՐ համայնքի դպրոցում, որի հովանավորն էր Մեղրաձոր գոլդ ընկերությունը և Գեղարքունիքի մարզի ԳԵՂԱՄԱՎԱՆԻ դպրոցում, որը հովանավորեց Քլաուդսայդտեք ընկերությունը: Երեխաներին ներկայացվեց Արմաթի ծրագիրը նպատակները և ակնկալվող արդյունքները: Երեխաների հետ քննարկվեցին նաև Արցախյան չավարտված պատերազմի ներկայիս փուլի պարտության պատճառները, նախանշվեց հաղթանակի այն ուղիները, որում պետք է իրենց մեծ դերակատարումն ունենան Արմաթ հաճախող երեխաները»։