Երբևէ չէի մտածի, որ մի օր կոչ եմ անելու փակել Հայաստանում Էս տականքի կողմից ֆինանսավորվող ամեն ինչ․ Նաիրա Զոհրաբյանը՝ Ջորջ Սորոսի մասին

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Ջորջ Սորոսի լուսանկարը՝ գրելով․

«Երբևէ չէի մտածի, որ մի օր կոչ եմ անելու փակել Հայաստանում Էս տականքի կողմից ֆինանսավորվող ամեն ինչ։

Փակել՝ որպես պետության կազմաքանդման անմիջական մասնակիցների, որպես թուրքի հետ եղբայրություն քարոզողների, որպես Ցեղասպանության պահանջատիրությունը հերքողների, որպես դավաճանություն քարոզողների ու հասարակության ստորագույն բնազդները թեփի նման ջրի երես հանողների, որպես պղծության ու աղտի համազգային պերֆորմանսի խոսափողների։

Սրանք այլեւս վտանգ են մեր երկրի ազգային անվտանգությանը։

Իրավաբանների հետ քննարկում եմ այս աղտից օրենսդրորեն ազատվելու ուղիները։

Դուք պիտի լռեք, որպեսզի մենք մեր հայրենիքից ու պետականությունից հասցնենք փրկել այն, ինչը դեռ հնարավոր է փրկել»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել