Ինչպես արդեն հայտնել են, արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանն ազատվել է պաշտոնից։ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այս մասին գրում է․
«Ռաֆիկ Գրիգորյանն, իր դիմումի համաձայն, ազատվել է ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից։
Շնորհակալ եմ համատեղ աշխատանքի, նվիրումի և ազնվության համար։
Պարոն Գրիգորյանի հետ կարճատև, բայց բովանդակալից աշխատանք ենք կատարել․ նա մեծապես նպաստել է Արդարադատության նախարարության բարեփոխումների օրակարգին։
Մաղթում եմ հաջողություններ մասնավոր ոլորտում»։