Կարինե Արթինյանը՝ Արտակ Զաքարյանի կինն ասում է, որ ամուսնու հետ վերջին անգամ խոսել է հոկտեմբերի 12-ին: Արդեն 45 օր է փնտրում է ամուսնուն:
«Ֆիզուլիում է եղել, շատ վատ դիրքում ու պայմաններում»,- ասում է Կարինեն Արթինյանը:
Օվսանա Գրիգորյանն էլ փնտրում է որդուն՝ Մեսրոպ Հարությունյանին: Արտակ Զաքարյանի հետ նույն ՄՈԲ-ից են եղել, նա էլ վերջին անգամ որդու հետ խոսել է հոկտեմբերի 13-ին: «Որդուս անունն անգամ անհետ կորածների ցուցակում չկա, ասում են, որ ոչ մի տեղ չկա տղայիդ անունը, ուրեմն լավ ա»,- ասում է Օվսաննա Գրիգորյանը:
Մանրամասները՝ տեսանյութում