80 միլիոն 200 հազար դրամի տեխնիկա Շիրակի մարզին

Ակտիվ ընթացքի մեջ է ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող`  Սոցիալական Ներդրումների և Տեղական Զարգացման ծրագիրը, որի երկրորդ բաղադրիչով շարունակվում է  Հայաստանի միավորված համայնքների կարողությունների հզորացումը։  Այս փուլում  համայնքները վերազինվում են գյուղատնտեսական և կոմունալ սպասարկման ժամանակակից տեխնիկական միջոցներով։ Վերջին մեկ ամսում Հայաստանի մարզերին հատկացվել է 563 միլիոն 415 հազար դրամի տեխնիկա։ 

Այս մասին հայտնում են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։

Շիրակի մարզի Անի համայնքը ստացել է մեկ ինքնաթափ մեքենա 31 միլիոն 300 հազար դրամ արժողությամբ և մեկ անիվավոր տրակտոր 14 քարշակ դասի, կոմունալ հրիչով 10 միլիոն 900 հազար դրամ արժողությամբ։ Նույն մարզի Մարմաշեն համայնքին տրամադրվել է մեկ Գլդոն /каток/ 30 միլիոն 800 հազար դրամ արժողությամբ  և 100 հատ աղբաման`  7 միլիոն 200 հազար դրամ արժողությամբ։ 

Սոցիալական Ներդրումների և Տեղական Զարգացման ծրագիրն իրականացվում  է Համաշխարհային բանկից ստացված վարկային միջոցներով և ՀՀ կառավարության քսան,  համայնքի  հինգ տոկոս համաֆինասավորմամբ։ 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել