Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից տեղեկանում ենք, որ Երևանում ԱՄՆ դեսպանատան հյուպատոսական բաժինը գրին քարտի կամ մշտական կացության քարտի կորստյան կամ ժամկետը լրանալու դեպքում այն չի կարող տեղում փոխարինել: Փոխարինելու կամ նորը թողարկելու համար անհրաժեշտ է վերադառնալ Միացյալ Նահանգներ և նոր գրին քարտի ստացման դիմում ներկայացնել Ներգաղթի ու քաղաքացիության ծառայությանը: Պահանջվում է լրացնել I-90, Application to Replace Permanent Resident Card ձևը և կատարել պահանջվող վճարումը: Մանրամասն տեղեկությունների համար տես՝ uscis.gov/I-90:
Այնուհանդերձ, ԱՄՆ-ից դուրս գտնվելու ժամանակահատվածով պայմանավորված՝ հյուպատոսական պաշտոնյան կարող է գրին քարտի գողանալու կամ կորստյան դեպքերում տրամադրել ժամանակավոր ճամփորդական փաստաթուղթ, որը ավիափոխադրողները կընդունեն որպես ԱՄՆ կացության իրավունքը հաստատող փաստաթուղթ ԱՄՆ վերադառնալու համար: Այս փաստաթուղթը ԱՄՆ մշտական բնակչի կարգավիճակ ունեցող անձին հնարավորություն է տալիս փոխադրում իրականացնող ընկերությանը ցույց տալ, որ իրավասու է հասնել Միացյալ Նահանգների ցանկացած սահմանային անցակետ, որտեղ որոշում կընդունվի ԱՄՆ նրա մուտքը արտոնելու մասին: Այն ԱՄՆ մուտք գործելու կամ մուտքը պայմանականորեն թույլ տալու երաշխիք չէ: ԱՄՆ սահմանային անցակետ ժամանելուն պես Մաքսային ու սահմանային պաշտպանության ծառայությունը կկատարի բոլոր անհրաժեշտ ստուգումները և որոշում կկայացնի տվյալ անձին ընդունելու կամ մուտքը պայմանական թույլատրելու մասին:
Որպեսզի ձեռք բերեք այս ժամանակավոր փաստաթուղթը պետք է հարցազրույցի պայմանավորվածություն ձեռք բերեք Հյուպատոսական բաժնի հետ՝ գրանցվելով սպասարկման կենտրոնում հետևյալ կայքի միջոցով. https://ais.usvisa-info.com/en-am/iv: Մանրամասն տեղեկությունների համար տես՝ https://ais.usvisa-info.com/en-AM/iv/information/lpr_help.
Դիմում ներկայացնելու համար դուք պետք է Երևանում ԱՄՆ դեսպանատանը անձամբ հանձնեք I-131A ձևը, իսկ դա անելիս անհրաժեշտ է ներկայացնել ապացույց պահանջվող վճարումը կատարելու մասին՝ վճարումը հաստատող էջի կամ ստացումը հաստատող էլ. նամակի պատճենը: Լրացված I-131A ձևի և վճարման ստացականի հետ մեկտեղ պետք է ներկայացնել գրին քարտի գողացման կամ կորցնելու ժամանակի ու հանգամանքների վերաբերյալ տեղեկանք ոստիկանությունից, ձեր անձնագիրը և 2 հատ 5սմ X 5սմ) լուսանկար:
I-131A-ի համար վճարումը կազմում է 575 ԱՄՆ դոլար: Այս գումարը պետք է վճարել առցանց կրեդիտային կամ դեբիտային քարտի միջոցով կամ ամերիկյան բանկում ունեցած հաշվի միջոցով՝ օգտվելով USCIS-ի առցանց վճարային համակարգից, տես՝ https://public-prod-elis2.uscis.dhs.gov/efile/app/app/travel/#!/
Այս վճարի մասով բացառություն չի կարող լինել: Գումարը փոխհատուցման ենթակա չէ՝ անկախ կայացրած որոշումից: Եթե Հյուպատոսական բաժինը համոզվում է, որ դիմողը ԱՄՆ-ից մեկ տարի անընդմեջ կամ ավել չի բացակայել, ապա նրան կտրվի ժամանակավոր ճամփորդական փաստաթուղթ, որը կհանդիսանա մշտական բնակչի կարգավիճակի հաստատում:
Ժամանակավոր ճամփորդական փաստաթուղթը տրվում է 30 օր ժամկետով և նախատեսում է մուտքի մեկ հնարավորություն:
Գործընթացը հիմնականում տևում է մոտ երկու շաբաթ, որոշ դեպքերում կարող է ավելի երկար տևել: Նախքան ժամանակավոր ճամփորդական փաստաթղթի ստացումը խորհուրդ չի տրվում ուղևորության վերջնական պլաններ կազմել:
Եթե ԱՄՆ Մշտական Բնակության Քարտը ժամկետանց է
10 տարի ժամկետով տրված և ժամկետանց Մշտական բնակության քարտ ունեցող անձը կարող է մուտք գործել ԱՄՆ ներկայացնելով իր ժամկետանց քարտը՝ ժամանակավոր ճամփորդական փաստաթղթի փոխարեն:
Եթե ԱՄՆ-ից բացակայելու ժամանակահատվածը մեկ տարուց ավել է
Եթե ԱՄՆ-ից բացակայելու ժամանակահատվածը մեկ տարուց ավել է և դուք ձեռք չեք բերել կրկին մուտքագրվելու թույլտվություն, ապա Դուք պետք է դիմեք վերադարձող մշտական բնակչի մուտքի արտոնագրի համար:
Եթե ԱՄՆ-ից բացակայելու ժամանակահատվածը մեկ տարուց ավել է, ապա Դուք պետք է դիմեք վերադարձող մշտական բնակչի մուտքի արտոնագրի համար, որպեսզի նախ պարզվի, թե Ձեր օրինական կարգավիճակն ԱՄՆ-ում դեռ պահպանվում է, թե ոչ: Խնդրում ենք հերթագրել այցելության օր ԱՄՆ մուտքի ներգաղթային արտոնագրերի բաժնի հետ`էլեկտրոնային փոստի [email protected] հասցեով, վերադարձող մշտական բնակչի կարգավիճակը ճշտելու մասին “DS-117 Application to Determine Returning Resident Status” (PDF 57 KB) դիմումը ներկայացնելու համար: Այս դիմումը ներկայացնելիս հյուպատոսական բաժնում պետք է վճարեք վերադարձման ոչ ենթակա գումար: Դիմումը ներկայացնելուց հետո հյուպատոսական բաժինը կպարզի, թե արդյոք Ձեր մշտական օրինական բնակչի կարգավիճակը ԱՄՆ-ում պահպանվում է, թե ոչ: Եթե վերադարձող մշտական բնակչի մուտքի արտոնագրի պահանջներին բավարարում եք, ապա պետք է վճարեք մուտքի ներգաղթային արտոնագրի տրամադրման համար գումար SB-1 ներգաղթային արտոնագրի ձևաթուղթը լրացնելու համար: Բոլոր SB-1 վիզայի դիմորդները ենթակա են նույն մուտքի ներգաղթային արտոնագրի տրամադրման համար վճարման գումարին, փաստաթղթային պահանջներին, բժշկական զննման և ադմինիստրատիվ ընթացակարգին, որը պահանջվում է ներգաղթային արտոնագրերի համար բոլոր դիմողներին: Ծանոթացեք SB-1 արտոնագրի համար պահանջվող փաստաթղթերի ցանկին այստեղ: (PDF 96 KB)