«Սասնա Ծռեր» համահայկական շարժումից հայտնում են.
«Մահազդ
Մահացել է Արցախյան ազգային֊ազատագրական շարժման ռահվիրաներից Էմիլ Աբրահամյանը։
Էմիլ Աբրահամյանը Իգոր Մուրադյանի, Արթուր Մկրտչյանի և մյուս նվիրյալների հետ միասին նախաձեռնել և առաջնորդել է ազատագրական շարժման նախապատրաստումը, մեկնարկն ու Արցախում բնակվող հայության դիմադրությունը։
Ներկայիս ծանր կորուստների ու նահանջի օրերին է՛լ ավելի է կարևորվում Էմիլ Աբրահամյանի և մյուս ռահվիրաների թողած պատգամներն ու ժառանգությունը՝ ո՛չ մի դեպքում չհանձնվել և ամեն գնով վերաազատագրել Արցախը»։