Հերի՛ք է Facebook-ում ապրեք և գրեք բաներ, որոնցից առհասարակ տեղյակ չեք. Նոնա Սարգսյան

Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արմեն Սարգսյանի դուստրը ևս արձագանքել է համացանցում լայն տարածում գտած լուսանկարին, որտեղ երևում է, թե ինչպես են ադրբեջանցիները պղծում Շուշիում գտնվող սպարապետի արձանը։ Նոնա Սարգսյանը գրել է․

«Քննադատողներ իսկ ո՞վ է ձեզ թույլ տվել նման բան բարձրաձայնել ՝ կարող էին, բայց չարեցին։ Դուք մեր տանն եք ապրում, գիտեք՝ ինչ ենք արել կամ ինչը՝ չէ , թե կարծում էք, որ չեն գրում ու գոռում, ուրեմն ոչինչ չեն արել կամ անում։ Հերի՛ք է Facebook-ում ապրեք և գրեք բաներ, որոնցից առհասարակ տեղյակ չեք : Ու թո՛ղ ոչ մեկ Պապից Կաթոլիկ չլինի , ու թո՛ղ ոչ մեկի սիրտը մեզնից ավել չցավի…

Դա գրեթե անհնար էր. նախ՝ ոչ ոք չգիտեր, որ Շուշին հանձնելու են, իսկ հետո արդեն ռուսական զորքերն էին, որոնց միջով անգամ մոծակ չէր կարող անցնել ։

Համաձայն և պատրաստ էինք անգամ պայթեցնելուն, բայց դա էլ հնարավոր չէր ։

Եթե հնարավոր լիներ, հավատացած եղեք, Սպարապետի ընտանիքի անդամները իրենց իսկ մեջքներին դրված արձանը դուրս կբերեին ։

Փորձեք մի քիչ մարդ լինել, մարդի՛ք, և գոնե հիմա սովորեք հարգել մյուսներին ու անհիմն ավելորդություններով մի լցրեք նրանց արդեն իսկ տանջվող սիրտերն ու հոգիները»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել