ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հարգելի գործընկերներ,
Ուզում եմ տեղեկացնել, որ դիմում եմ ներկայացրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնից ազատվելու մասին:
Ուզում եմ շնորհակալություն հայտնել նախարարության բոլոր գործընկերներիս՝ այս ահռելի ու չափազանց բարդ ոլորտում աշխատանքի ընթացքում նրանց ցուցաբերած աջակցության ու փոխադարձ հարգանքի համար: Ինձ համար դա շատ կարևոր է:
Շնորհակալ եմ նաև իմ գործընկեր լրագրողներին՝ վերջին երկու տարիների համագործակցության համար:
Ու ամենամեծ շնորհակալությունը Զարուհի Բաթոյանին, որի հետ աշխատանքը և ընկերությունը մեծ փորձ ու պատիվ է ինձ համար:
Լավ եղեք»:
Նշենք, որ այսօր պաշտոնից ազատվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։