Ալիևը հայտարարեց Աղդամի շրջանը Բաքվի վերահսկողության տակ անցնելու մասին

Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ Բաքուն պատրաստ է նորմալ հարաբերություններ հաստատել Հայաստանում «ողջամիտ ուժերի» հետ` վերջիններիս իշխանության գալու դեպքում։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը։

Նախագահի խոսքով, Աղդամի շրջանը ղարաբաղյան հակամարտությունից տուժած տարածքներից ամենաբնակեցված շրջանն էր։

Ըստ Ալիևի, հայ-ադրբեջանական հակամարտությունը ավարտվել է:

«Հայ-ադրբեջանական, ղարաբաղյան հակամարտությունն արդեն ավարտվել է, և դա փաստում են նաև միջազգային փորձագետները», – ասաց Ալիևը , ավելացնելով, որ Բաքուն «կարողացավ հասնել իր նպատակին, ինչպես մարտի դաշտում, այնպես էլ քաղաքական ասպարեզում»:

Ադրբեջանի նախագահը հայտարարել է, նաև որ Բաքուն պատրաստ է նորմալ հարաբերություններ հաստատել Հայաստանում «ողջամիտ ուժերի» հետ` վերջիններիս իշխանության գալու դեպքում։

«Այսօր Հայաստանը ներքին ճգնաժամ է ապրում: Քանի որ պատերազմում պարտությունը, կարող է անկարգությունների հանգեցնել ցանկացած երկրում: Ուստի, հավանաբար, եթե այս ճգնաժամի ավարտից հետո Հայաստանում իշխանության գան ողջամիտ ուժեր, ապա մենք պատրաստ ենք նորմալ հարաբերություններ հաստատել այդ ուժերի հետ», – ասաց Ալիևը:

Դա հնարավոր կլինի, եթե հայկական կողմը «ճիշտ ընտրություն կատարի, եթե նրանք կարգավորեն հարևանների հետ իրենց հարաբերությունները», նշել է Ալիևը։

«Ես, որպես երկրի նախագահ և գերագույն գլխավոր հրամանատար, շահագրգռված եմ, որպեսզի մեր տարածաշրջանում, Հարավային Կովկասում վերջ տրվի թշնամությանը և բնականոն գործարար հարաբերություններ հաստատվեն: Համենայն դեպս մենք դա ենք ցանկանում», – ընդգծեց Ալիևը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել