Նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 20-ին հրամանագիր է ստորագրել, որում ասվում է․ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.
Անդրանիկ ՓԻԼՈՅԱՆԻՆ ազատել պաշտպանության նախարարության հինգերորդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից»։
Հիշեցնենք, որ մեկ այլ հրամանագրով Փիլոյանը նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար։