Պարգև Սրբազանի վերաբերյալ տարածված տեղեկատվությունը չունի որևէ հիմնավորում։ Այդ մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:
«Հարգելի գործընկերներ, Պարգև Սրբազանի վերաբերյալ տարածված տեղեկատվությունը չունի որևէ հիմնավորում։
Հարցի վերաբերյալ իրազեկված չեն ինչպես Մայր Աթոռը, այնպես և Սրբազան Հոր մտերիմները։ Սրբազանի հետ վերջին հեռախոսակապը եղել է շուրջ հինգ ժամ առաջ։ Ներկայիս, պայմանավորված ժամային տարբերություններով փորձ է արվում տեղեկություն ստանալ իր առողջական վիճակի վերաբերյալ։
Այսօրվա տեղեկատվական խառնաշփոթի պայմաններում խնդրում եմ հետևել պաշտոնական տեղեկատվությանը»։
Ավելի ուշ Տեր Վահրամ քահանա Մելիքյանը հավելեց․
«Քիչ առաջ կապ հաստատվեց։ Պարգև Սրբազանը լավ է և այս առավոտ արդեն պիտի սկսի իր բուժման ընթացքը։
Նման տեղեկատվության տարածման վերաբերյալ մնացյալ հետևությունները թողնում եմ Ձեզ»։