ՄԻՊ աշխատակազմի արագ արձագանքման խմբերը մեկնել են Ոստիկանության Երևանի և Գյումրիի բաժիններ

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից հայտնում են.

«Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերն այս պահին մեկնել են Ոստիկանության Երևանի և Գյումրիի բաժիններ՝ ակցիաներ իրականացնող անձանց իրավունքների պաշտպանության նպատակով:

Տեղի կունենան առանձնազրույցներ բերման ենթարկված քաղաքացիների հետ, կուսումնասիրվեն նրանց բերման ենթարկելու հիմքերն ու իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաև այդ առնչությամբ իրավապահ մարմինների կազմած փաստաթղթերը։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում իրականացվում է նաև տեղի ունեցող հավաքների մշտադիտարկում»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել