Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ նոյեմբերի 20-ի ցերեկը, 22-ի գիշերն առանձին շրջաններում, 21-ին, 23-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Նոյեմբերի 22-ի և 23-ի ցերեկը, 24-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 20-ի ցերեկը, 21-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։
Հանրապետության տարածքում՝
Երևան քաղաքում՝
Նոյեմբերի 20-ի ցերեկը, 22-ին, 23-ի ցերեկը, 24-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 21-ին, 23-ի գիշերը սպասվում է անձրև։