Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հրաժարական չի տվել

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հրաժարական չի տվել։

Այս մասին տեղեկությունը Իրավաբան.net-ի հետ զրույցում հաստատեց նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։  «Նախարարը շարունակում է իր աշխատանքն իրականացնել»,-նշեց նա։

Նշենք, որ մամուլում տեղեկություն էր տարածվել Արսեն Թորոսյանի հրաժարականի մասին․ նշվում էր, որ նրան կփոխարինի Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Հանրային առողջության և առողջապահության ամբիոնի դասախոս Դավիթ Մելիք-Նուբարյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել