ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 18-ին հրամանագիր է ստորագրել, որում ասվում է․
«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի.
Հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար հետմահու պարգևատրել՝
«Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով՝
Հարություն Եղիայի ԲԱՆՈՅԱՆԻՆ կամավորական
Արիության մեդալով՝
Ակոբ Վարդանի ԱՍՏԱՐՃԻԻՆ կամավորական
Մոսես Եսայիի ՍԵԼՔԵՄԻԱՆԻՆ կամավորական»: