Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի նոյեմբերի 20-ի հրամանագրի համաձայն ազատվել է պաշտոնից։
Իրավաբան.net-ը ձեզ է ներկայացնում նրա կենսագրությունը։
Դավիթ Տոնոյանը ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվել է 2018 թվականի մայիսի 11-ին:
Գործունեություն
1994թ. -Զինվորական ծառայության է անցել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության վարչությունում՝ որպես բաժնի պետ:
1997թ. -Ծառայության է անցել ՀՀ ՊՆ սպառազինության վարչությունում:
1998թ.- ից -Զբաղեցրել է ՆԱՏՕ-ի գործողությունների դաշնակցային հրամանատարության շտաբին կից տարբեր պաշտոններ:
2004թ. – ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով նշանակվել է ՆԱՏՕ-ում ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչ:
2007թ. – ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ՊՆ միջազգային ռազմական համագործակցության և պաշտպանական ծրագրերի վարչության պետ:
2009թ. – Նշանակվել է ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ:
2010թ. – ՀՀ նախագահի հրամանագրով շնորհվել է քաղաքացիական հատուկ ծառայության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:
2010թ. հոկտեմբերի 2 – ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ:
2017թ. փետրվարի 6 – ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար:
2018թ. մայիսի 11 – ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար:
Կրթություն
1991թ. – Ավարտել է Երևանի պետական համալսարանը:
1997թ. – Ավարտել է ՌԴ ռազմադիվանագիտական ակադեմիան:
ԱՅԼ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
Պարգևներ
ՀՀ ՊՆ «Վազգեն Սարգսյան» մեդալ (2005թ.), ՀՀ ՊՆ «Անդրանիկ Օզանյան» մեդալ (2008թ.), Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ (2008թ.), «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ (2012թ.), «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշան (2017թ.), ՀՀ ԶՈՒ «Զինանշան» հուշամեդալ (2017թ.), ՀՀ ՊՆ «Անբասիր ծառայության համար» 1-ին, 2-րդ և 3-րդ աստիճանի մեդալներ:
Ծառայություն և մասնակցություն մարտական գործողությունների
1986 – 1988թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում:
1992թ.-ից ՀՀ զինված ուժերում է:
1992 – 1994թթ. ծառայել է ՀՀ ՆԳՆ համակարգում:
2009 թ. դեկտեմբերից պահեստազորի գնդապետ է:
Լեզուների իմացություն
Ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն