ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի նոյեմբերի 18-ի հրամանագրով Արա Այվազյաննշանակվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար։
Իրավաբան.net-ը ներկայացնում է Արա Այվազյանի կենսագրությունը:
ԱԳ նախարարը ծնվել է 1969 թվականի մարտի 30-ին, Երևանում:
Կրթություն՝ 1986-1993թթ․ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետ, արաբական բաժին
1994թ․ Հայկազյան համալսարանական քոլեջ (Բեյրութ, Լիբանան), քաղաքագիտության ֆակուլտետ
1987-1989թթ․ ծառայել է ԽՍՀՄ ԶՈւ-ում։
Աշխատանքային գործունեություն՝
1994-1996թթ․ ԱԳՆ Երկրորդ Եվրոպական վարչության կցորդ, երրորդ քարտուղար
1996-1997թթ․ Արգենտինայում ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար
1997թ․ ԱԳՆ Ամերիկայի վարչության Կենտրոնական եւ Հարավային Ամերիկայի երկրների բաժնի վարիչ
1998թ․ ԱԳՆ Քարտուղարության պետ
1999-2006թթ․ Արգենտինայում և Չիլիում ՀՀ դեսպան (նստավայրը` ք. Բուենոս Այրես)
2000-2006թթ․ Ուրուգվայում ՀՀ դեսպան (նստավայրը` ք. Բուենոս Այրես)
2006թ․ ԱԳ Նախարարի աշխատակազմի խորհրդական
2006-2011թթ․ Դանիայի Թագավորությունում ՀՀ դեսպան (նստավայրը` Երևան)
2006-2012թթ․ Նորվեգիայի Թագավորությունում ՀՀ դեսպան (նստավայրը` Երևան)
2006-2013թթ․ Շվեդիայի Թագավորությունում ՀՀ դեսպան (նստավայրը` Երևան)
2006-2014թթ․ Ֆինլանդիայի Հանրապետությունում ՀՀ դեսպան (նստավայրը` Երևան)
2011-2016թթ․ Լիտվայի Հանրապետությունում ՀՀ դեսպան (նստավայրը` Վիլնյուս)
2012-2016թթ․ Լատվիայի Հանրապետությունում և Էստոնիայի Հանրապետությունում ՀՀ դեսպան (նստավայրը` Վիլնյուս)
2016-2020թթ․ Մեքսիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպան (նստավայրը` Մեխիկո)
2017-2020թթ․ Կուբայի Հանրապետությունում, Կոստա Ռիկայում, Հոնդուրասի Հանրապետությունում, Գվատեմալայի Հանրապետությունում ՀՀ դեսպան (նստավայրը` Մեխիկո)
2018-2020թթ․ Պանամայում ՀՀ դեսպան (նստավայրը` Մեխիկո)
2020թ․ հոկտեմբերի 14 – նոյեմբերի 18 – ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
2020թ նոյեմբերի 18-մինչ օրս – ՀՀ արտաքին գործերի նախարար
Դիվանագիտական աստիճան՝
Արտակարգ և լիազոր դեսպան
Օտար լեզուներ՝
ռուսերեն, անգլերեն, իսպաներեն
Շքանշաններ՝
Պարգևատրվել է Արգենտինայի կառավարության կողմից «Արժանիքների համար Մեծ Խաչի աստիճանի» շքանշանով:
Ընտանեկան կարգավիճակ՝
Ամուսնացած է, ունի մեկ որդի: