Վարչապետի որոշմամբ Կարեն Միրզոյանն ազատվել է պաշտոնից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 17-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․

« Ղեկավարվելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով` Կարեն Միրզոյանին ազատել հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից»։

Հիշեցնենք, որ Միրզոյանն այս պաշտոնին նշանակվել էր 2019 թվականի հունիսի 28-ին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել