Դատապարտում ենք Շուշիի Կանաչ ժամ եկեղեցու հանդեպ վանդալիզմը Ադրբեջանի կողմից. Մայր Աթոռ

Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգը ներկայացրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի` Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության բաժնի հայտարարությունը, որում ասված է.

«Խստորեն դատապարտում ենք Շուշիի Կանաչ ժամ՝ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հանդեպ իրականացված վանդալիզմը Ադրբեջանի կողմից։ Հոգեւոր-մշակութային արժեքների հանդեպ նմանօրինակ կեցվածքը շարունակությունն է Ադրբեջանի կողմից տասնամյակներ շարունակ հայկական մշակույթի հանդեպ իրականացված գործունեության։

Փորձելով ջնջել հայ մշակույթի վկայությունները Արցախի հողից՝ փորձ է կատարվում նաեւ վերացնելու մեր հայրենիքի պատմական պատկանելիության փաստերը։

Մենք կոչ ենք ուղղում միջազգային հանրությանը և համապատասխան կառույցներին՝ դատապարտելու Ադրբեջանի կողմից Շուշիի եկեղեցու հանդեպ իրականացված նման վայրագությունը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել