Մովսես Հակոբյանը՝ Աննա Հակոբյանի հետ ունեցած միջադեպի մասին․ «Չորս ժամ հետո ինձ կանչեցին Երևան»

ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանն այսօր՝ նոյեմբերի 19-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արցախում եղած ժամանակ իր հիմնական գորառույթը։

«Ղարաբաղում գտնվելու ժամանակ իմ հիմնական գործառույն այն է եղել, որպեսզի չեզոքացնեմ ոչ զինվորական մարդկանց մուտքը հրամանատարական կետ և հրամանատարի գործունեությանը միջամտելը։

Ժամանակ առ ժամանակ բանակի հրամանատարը որոշում է կայացնում կամ ինչ-որ խնդրի շուրջ ուզում է որոշում կայացնել՝ ես խոսում եմ։ Այդպես էլ ասել եմ՝ Հարությունյան ջան, նայիր՝ ես խոսում եմ, դու լսիր, բայց նայիր, երբեք իմ ասածը չանես, եթե իմ ասածի մեջ կա միտք, որ դու կարաս իրագործես՝ վերցրու։ Ես ինչ խոսում եմ՝ մոռանում եմ, որովհետև անթույլատրելի է որևէ մեկին բանակի հրամանատարին ինչ-որ կամք պարտադրելը։ Դա իր պարտականությունն է։ Եվ ցանկացած նման գործառույթ ոչ թե օգուտ է բերելու, այլ՝ վնաս»,-ասաց Հակոբյանը։

Նրա խոսքով, պատերազմի այդ դժոխքի մեջ մարդ կարող է ցնդել և երբ հրամանատարին պարտադրում են հանգստանալ, ինքը գտնվում է փոխարինողի կողքին՝ ինչ-որ բանով օգնելու համար։

«Առաջին օրվանից ամեն ինչ արել եմ, որպեսզի այնտեղ մարդ չմտնի, ամբողջությամբ չի հաջողվել ինձ։ Ընդ որում, երկրի ղեկավարը 5-րդ օրը զանգել է բանակի հրամանատարին, ասեմ, որ դա առաջին զանգն է եղել, մինչ այդ չի զանգել բանակի հրամանատարին։

Երբ հրամայել է, երբ տեղեկություն են հասցրել, որ բանակի հրամանատարական կետ մարդ է մտնում՝ ինքն արգելել է, որ որևէ մեկը մտնի»,-ասաց նա։

Մովսես Հակոբյանը խոսեց նաև ՀՀ վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպի մասին՝ նշելով․ «Քանի որ արգելված է եղել կողմանկի մարդկանց մուտքը հրամանատարական կետ, ես բարձրացել եմ ճաշելու, իջել եմ, տեսել նստած է տիկին Աննան էկրանի առաջ, որտեղ երևում են մարտական գործողությունները և կողքը կանգանծ է Բաբայան Սամոն։ Բարևել եմ, նստել սեղանի շուրջ, որովհետև այնտեղ ընդհանում էր դիտարժան մարտ, բոլորը շատ երկար ժամանակ լուսաբանում էին՝ հակառակորդի մուտքն էր դեպի Մատաղիս, երբ մեր զորքերը ջախջախում էին և բավականին էֆեկտիվ են ջախջախել։ Տիկին Աննան նստած դիտարկում էր, որևէ գործի չէր խառնվում, որևէ հարցի միջամտություն, ցուցումներ չէր տալիս, դիտարկում էր ընդամենը՝ ինչ է կատարվում մարտի դաշտում։ Երբ դա ավարտվեց, ես մոտեցա, խնդրեցի, ասացի՝ տիկին Աննա, այսպիսի տեսարժան բաներ չի լինելու, մնացած ուղղություններում ընթանում են մարտեր, նպատակահարմար է, որ դուք գնաք, որովհետև տղաները խոսում են, գոռում են, կարող է նաև հայհոյեն, կաշկանդվում են ձեզնից, ասաց՝ լավ։ Մի քսան րոպե նստեց, գնաց։ Չորս ժամ հետո ինձ կանչեցին Երևան»,-մանրամասնեց նա։

Զինվորականը նշեց, որ ոգևորված հասել է Պաշտպանության նախարարի մոտ։ «Ինձ հրամայել են, որ դուք չգնաք այնտեղ։ Ասում եմ՝ պատճառն ինչ է, ասում է՝ չգիտեմ, ո՞վ է ասել՝ վարչապետը»,- ասաց Մովսես Հակոբյանը՝ նշելով, որ իրեն արգելել են հետ գնալ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել