Պատերազմից տուժած Ստեփանակերտն ու մյուս բնակավայրերը կարճ ժամանակահատվածում կվերականգնվեն. ԱՀ ԱԻՊԾ

Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են.

«Պատերազմից տուժած Ստեփանակերտն ու մյուս բնակավայրերը կարճ ժամանակահատվածում կվերականգնվեն: Այս ուղղությամբ Արցախի Հանրապետության ու Ռուսաստանի Դաշնության կողմից գործնական ու հստակ քայլեր են կատարվում:
Երեկ ձևավորվել է աշխատանքային 6 խումբ:

Վերջիններս Ստեփանակերտում, շրջկենտրոններում և գյուղական համայնքներում կատարում են վնասների չափագրում և գույքագրում, որին անմիջապես կհաջորդի ակտիվ շինարարությունը:
Աշխատանքային խմբերում ընդգրկվել են ԱՀ ԱԻ պետական ծառայության, ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայողները, ԱՀ քաղաքաշինության նախարարության և Ստեփանակերտի քաղաքապետարանի շինարարության մասով ներկայացուցիչները»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել