Դատախազությունը՝ «կառավարական ամառանոցում զինված հրոսակախմբերի հավաքագրման, նրանց համազգեստ և զենք տրամադրելու» մասին

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մամուլում տարածվել է հասարակական, իրավապաշտպանական գործունեությամբ զբաղվող մի խումբ անձանց կոչը՝ ուղղված իրավապահ մարմիններին «կառավարական ամառանոցում զինված հրոսակախմբերի հավաքագրման, նրանց համազգեստ եւ զենք տրամադրելու» մասին մամուլում տարածվող տեղեկությունները քննության առարկա դարձնելու վերաբերյալ:

Հարկ եմ համարում տեղեկացնել, որ ՀՀ գլխավոր դատախազության կողմից իրականացվող ԶԼՄ մշտադիտարկման արդյունքում ավելի վաղ արդեն իսկ արձանագրվել էին նմանաբովանդակ հրապարակումներ և կից տեսանյութ:

Եվ նախքան այս հայտարարություն-կոչի տարածումը Երևան քաղաքի դատախազի կողմից արդեն իսկ ոստիկանությանը տրվել է հանձնարարություն այդ հրապարակումներում նշվող հանգամանքների կապակցությամբ օպերատիվ ստուգողական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել