Շնորհակալություն ենք հայտնում առաջնագծից վերադարձած կամավորներին, ովքեր իրենց աջակցությունն են հայտնում վարչապետին ու կառավարությանը․ Մանե Գևորգյան

ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Ի աջակցություն կառավարության եւ վարչապետի Երեւանում հանրահավաք անցկացնել ցանկացող անձանց կոչ ենք անում զերծ մնալ ցանկացած հանրահավաք կազմակերպելուց:

Շնորհակալություն ենք հայտնում առաջնագծից Հայաստան վերադարձած կամավորներին, ովքեր իրենց աջակցությունն են հայտնում վարչապետին ու կառավարությանը, սակայն պայմանավորված ռազմական դրությամբ եւ կորոնավիրուսի համավարակով՝ մենք չենք խրախուսում նման հավաքների անցկացումը եւ հորդորում ենք չդիմել նման քայլի:

Վստահեցնում ենք, որ ինչպես վարչապետն է նշել, ներկայացնելով առաջիկա ամիսների «ճանապարհային քարտեզ»-ը, մենք պետք է մեր ջանքերն ուղղենք բացառապես երկրի կայունության, ստեղծված իրավիճակի հաղթահարման ու այդ ուղղությամբ նախատեսվող ծրագրերի իրականացմանը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել