«Մինչև Բարդա ես գնում, նրանից հետո առանց իմ հրամանի առաջ չգնաս»․ հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհվել է կապիտան Ահանյանը

Հոկտեմբերի 13-ին Ջաբրայիլում թշնամու արկից զոհվել է 33-ամյա կապիտան Արսեն Ահանյանը։

Նա ռազմական ուղին սկսել է Չելյաբինսկում։ Մեկ տարի հետո, երբ տանկային բաժինը փակվել է, վերադարձել է Հայաստան և կրթությունը շարունակել Վազգեն Սարգսյանի անվան համալսարանում։

Այս մասին Իրավաբան․net-ի հետ զրույցում պատմում է Արսենի քույրը՝ Արմինե Ահանյանը։ Նրա խոսքով, Արսենը Ստեփանակերտում ծառայել է 2010 թվականից՝ որպես տանկային գումարտակի վաշտի հրամանատար։

«Ունի ընտանիք, կին և երկու արու զավակ։ Մեծը՝ Արմանը հինգ տարեկան է, իսկ փոքր տղան՝ Նարեկը, երկու տարեկան։ Եղբորս համար բոլորն են ցավում ու միայն նրա մասին լսում եմ «բարի Արսեն» արտահայտությունը։

Արսենի բուժքույրը՝ Մարինե Առաքելյանը պատմում է, որ երբ իրանց տեղակայման վայրում սպասելի են եղել մեքենայի, բարձրացել է տղաների մոտ և տեսնում է, որ բոլորը ծիծաղում են, հարցրել է՝ ի՞նչ է եղել, տղաները պատասխանել են, որ Ահանյանը զինվորներից մեկին՝ տանկ քշողին, հրահանգել է, թե՝ ա՛յ տղա, մինչև Բարդա ես գնում, նրանից հետո առանց իմ հրամանի առաջ չգնաս, գիտեմ քո բնավորությունը»,-ասաց Արմինեն։

Արսենի քույրը հպարտանում է կապիտան եղբոր արարքներով՝ նշում, որ նա կյանքը զոհել է հանուն կյանքի։

«Ընկերներից Անդրանիկ Առուստամյանը հերոս ընկերոջ մասին պատմում է,թե ինչպես էր միշտ կատակներ անում զինվորների հետ և վերջում ասում էր Ահանյանը «էլ ինչ կատակ առանց նպատակ»»,-պատմում է Արմինեն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել