«Հպարտությամբ ասում էր, թե ամեն որսորդ չէ, որ գայլ է խփում»․ հայրենիքի համար զոհված Մելիսքսեթի քույրը՝ եղբոր մասին

«Մելոս հետախույզ դիպուկահար էր։ Եղբայրս նաեւ որսորդմիության անդամ էր։ Գայլ էր խփել, ու հպարտությամբ ասում էր, թե ամեն որսորդ չէ, որ գայլ է խփում»․ Իրավաբան.net-ին պատմում է հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում զոհված Մելիքսեթ Արոսյանի քույրը՝ Շողիկը։

Մելիքսեթ Արոսյանը ծնվել է 1992 թվականի մարտի 4-ին Շիրակի Մարզի գյուղ Ղազանչիում՝մանկավարժների ընտանիքում։

«Դեռ փոքր հասակից էր Մելիքսեթի մոտ նկատվում հայրենասիրությունը։ Եղբայրս սպորտ-ֆեդերացիայի անդամ էր, հաճախ էր մասնակցում Ծաղկաձորում կայացած դահուկային և անվադահուկային առաջնության մրցումներին։ Ավարտել է ՇՊՀ-ի պետական համալսարանի՝ ՆԶՊ և Ֆիզ.դաստիրակության ֆակուլտետը, արժանացել էր սպայի կոչման։

Պատերազմի ժամանակ մեկնել է Ջաբրաիլ և մասնակցել ամենաթեժ մարտերին,իր հմուտ դիպուկահարությամբ«սատկացրել» է շատ թուրք բարբարոսների։ Կենաց մահու պայքար է տվել, ինչպես նաև առգրավել է թշնամու 7 ավտոմեքենա, զենք և զինամթերք։ Ասում էին՝ որտեղից այդքան քաջություն այդ նուրբ դիմագծերի տակ։ Մելոս ընկավ հերոսի մահով, նա իր արյամբ ստորագրեց բոլորիս անվտանգությունը»,-պատմում է Շողիկը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել