Հրդեհ է բռնկվել երկաթգծի կայարանում՝ չշահագործվող մարդատար վագոնում

Նոյեմբերի 17-ին, ժամը 17:13-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Զարթոնք գյուղի երկաթգծի կայարանում՝ չշահագործվող մարդատար վագոնում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար ավտոմեքենա:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:57-ին, մարվել՝ 18:58-ին: Այրվել է չշահագործվող մարդատար վագոն՝ մոտ 100 քմ և խոտածածկույթ՝ մոտ 200 քմ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել