Դժվար է Թուրքիային մեղադրել Ղարաբաղի հակամարտությունում միջազգային իրավունքը խախտելու համար․ Պուտին

Դժվար է մեղադրել Թուրքիային Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում միջազգային իրավունքը խախտելու համար, չնայած ճաշակները կարող են տարբեր լինել։ Այս մասին «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Նա նաև հայտնել է, որ ՀԱՊԿ-ը չէր կարող միջամտել այս պատերազմին, քանի որ միջազգային իրավունքի տեսանկյունից՝ Ղարաբաղը Ադրբջանի մաս է կազմում․ «Հայաստանին ոչինչ չէր սպառնում»։

«Թուրքիան երբեք չի թաքցրել, որ աջակցում է Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղում, դա ԽՍՀՄ փլուզման աշխարհաքաղաքական հետեւանքներն է։ Ինչ վերաբերում է Թուրքիային, Թուրքիայի դերը, դա լավ հայտնի է, դրա մասին բազմիցս ասվել է Ադրբեջանում, և թուրքական կողմը դա երբեք չի թաքցրել: Նրանք միակողմանի աջակցել են Ադրբեջանին»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել