Կոստանտին Տեր-Նակալյանն ու հարևանությամբ բնակվող 30-ամյա մի տղամարդ բանավիճել են. ոստիկանություն

ՀՀ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում «Ադեկվատ» միաբանության անդամ Կոստանտին Տեր-Նակալյանի մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքի առնչությամբ, հայտնում են ոստիկանությունից։

Ոստիկանությունը պարզել է, որ Կոստանտին Տեր-Նակալյանն ու հարևանությամբ բնակվող 30-ամյա մի տղամարդ բանավիճել են։ Վեճը վերածվել է ծեծկռտուքի, ինչի ընթացքում էլ Կոստանտին Տեր-Նակալյանը վնասվածքներ է ստացել։ Ահազանգից րոպեներ անց տղամարդն իր բնակարանից բերման է ենթարկվել ոստիկանություն ու կատարվածի վերաբերյալ բացատրություն տվել։ Կոստանտին Տեր-Նակալյանը հրաժարվել է հաղորդում և բացատրություն տալ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել