Մանդատ պահելը, իմ դեպքում, կլիներ աթոռից կառչել․ Գայանե Աբրահամյան

Ազգային ժողովի պատագամավոր Գայանե Աբրահամյանը մանդատը վայր է դնում։ Իր որոշումը նա վերահաստատեց այսօր՝ նոյեմբերի 17-ին, Ազգային ժողովում։

«Ես չեմ կարողանալու ձեր աչքերին նայել, սիրելի զինվորներ, ես երբեք չեմ կարողանալու ձեր մայրերի աչքերին նայել, որովհետև՝ այո՛, մեղավոր եմ, բայց ես ամեն ինչ անելու եմ, որ ձեր աչքերը բաց լինեն հաղթանակի համար։ Ես ամեն ինչ անելու եմ, որ դուք կարողանաք ձեր պարտությունից և մեր բոլորիս պարտությունից կորացած մեջքն ուղղել։

Այսօր ինձ շատերը մեղադրում են, թե չպետք է մանդա վայր դնեմ, թե սա փախուստ է պատասխանատվությունից, ոչ, ես կրում եմ այդ պատասխանատվությունը, կրում եմ հավերժ, բայց պետք է շեշտեմ, որ վերջին օրերին հնարավորինս բոլոր քայլերը ձեռնարկել եմ լուծումներ գտնելու և վստահ եմ, որ այս պահին այդ մեկ մանդատը չի լուծելու այդ խնդիրը և ինձ համար այս պահին միակ ազնիվ ճանապարհը հեռանալն է, հատկապես, իմ դեպքում, երբ մանդատս վայր էի դրել պատերազմից առաջ, հատկապես իմ դեպքում, երբ պատերազմի առաջ էի դեռ հայտարարել, որ ունեմ սկզբունքների ու արժեքների անհամատեղելիություն և այսուհետ մանդատ պահելը, իմ դեպքում, աթոռից կառչել կլիներ»,-ասաց Աբրահամյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել