Ամենահեշտ բանը, թերևս, գնալն է, բայց պետք է մնանք և պատասխանատվություն ստանձնենք․ Նազելի Բաղդասարյան

Քիչ խոսել և շատ գործել․ սա միակ բանն է, որ այս պահին պետք է անել։ Իր ելույթն Ազգային ժողովում այսօր՝ նոյեմբերի 17-ին սկսեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը։

«Մենք պետք է այսօր հասկանանք, որ ոչ միայն կորցրել ենք մեր հայրենիքի մեկ մասը, այլ նաև հազարավոր մեր հայորդիներին։ Իսկու՞ համար են մեր տղաները թափել իրենց արյունը․ միթե նրա համար, որ այսօր ականատես լինեն աթոռակռվի։ Կարծում եմ, որ ոչ։ Գիտեք, այսօր պահանջ է հնչում վարչապետի հրաժարականի, կառավարող քաղաքական ուժի հրաժարականի, բայց ինձ համար այսօր պատասխանատվությունից խուսափելն ու հեռանալը դավաճանություն է։ Հավատացեք, որ այս 7 օրվա պատասխանատվության ծանրությունն ու բեռը զգալով ամենահեշտ բանը թերևս գնալն է, բայց մենք պետք է մնանք և պետք է պատասխանատվություն ստանձնենք»,-ասաց պատգամավորը։

Նա կոչ արեց ամուր ու միասնական լինել, անկախ կուսակցություններից՝ լինել պետականամետ։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել