Ազգային ժողովի պատգամավոր Համազասպ Դանիելյանը հանդարտության կոչ արեց բոլոր պատգամավորներին ու քաղաքացիներին։
«Անցած մեկ շաբաթվա ընթացքում ես և իմ ընտանիքը ստացել է հայհոյանքներ, անեծքներ, ֆիզիկական հաշվեհարդարի թիրախ է դարձել․ ես գիտակցաբար որոշել եմ իմ նվազագույն քայլն անել՝ դրանց չեմ արձագանքել։ Դա թուլության նշան չէ, օրվա հրամայականն է՝ կրքերը հանդարտեցնելը։ Դա ուժեղության նշան է, անկախ նրանից, թե դա որքանով է արդար։ Մենք տեսանք, որ այս կյանքը արդար չէ։ Եթե մեկը մտածում է, որ արդար է, թող գնա և նայի որբացած երեխաների աչքերին»,-ասաց պատգամավորը։
Մանրամասները՝ տեսանյութում