Բացատրություն՝ իմ քայլերի համար, կայացրել եմ «Իմ քայլից» դուրս գալու որոշում․ Թագուհի Թովմասյան

Ազգային ժողովում հայտարարությունների ժամ է։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն իր ելույթը վերնագրեց որպես բացատրություն՝ իր քայլերի համար։

«Ի՞նչ եմ արել ես նոյեմբերի 9-ի, լույս 10-ի չարաբաստիկ գիշերվա, չարաբաստիկ, սև փաստաթղթի հետ ծանոթանալուց հետո, երբ բոլոր շարքային քաղաքացիների նման ես էլ այդ ամենի մասին իմացել եմ մամուլից։ Ես հաջորդ օրը գնացել եմ Արցախ՝ հասկանալու՝ ինչ է տեղի ունենում, ի՞նչ կարող ենք անել և արդյո՞ք այդ փաստաթուղթը որևէ կերպ հնարավոր էխմբագրել, վերախմբագրել, կամ որևէ բան արդյոք կարո՞ղ ենք փոխել՝ թեկուզ ժամկետների մասով»,- ասաց պատգամավորը։

Թագուհի Թովմասյանը նշեց, որ դաժան տեսարանների է ականատես եղել։ Հանդիպել է Արցախի, Հայաստանի նախագահին, վարչապետին, հոգևոր առաջնորդին, ՀՀ-ում ՌԴ-ի դեսպանին։

Նա նշեց, որ կայացրել եմ «Իմ քայլից» դուրս գալու որոշում։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել