Այսօր՝ նոյեմբերի 17-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի Արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն ազատվել է պաշտոնից, որոշման մեջ մասնավորապես ասված է.
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Շավարշ Քոչարյանին ազատել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից»: