Ազգային ժողովում այսօր՝ նոյեմբերի 17-ին, կրքերը թեժ են։ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի ելույթից հետո պատգամավորները չէին հանդարտվում։
«Ռուսաստանի Դաշնության հետ Նիկոլ Փաշինյանը կարողանալու՞ է խոսի, իհարկե ոչ, չի կարողանալու խոսի։ Դրա համար ասում եմ, պարոն Ջանջուղազյան, դուք նախարար եք, միակ էսօր կառավարության անդամն եք։ Կմոտենաք էս ամբիոնին, դուք մենակ ֆինանսների նախարար չեք, դուք քաղաքական գործիչ եք և հրաժարականը կներկայացնեք։ Պաշտոնյաները, նախարարները շարքով պետք է հրաժարական տան, սա սովորական օր չի, եկել եք նստել եք, թե՝ բյուջե։ Եկեք ստեղ ու հրաժարական տվեք, հենց հիմա հրաժարականը կարդացեք ու գնացեք․․․»,-ասաց Մելքումյանը։