«Պատերազմից հետո ես մեկ անգամ ցավ տեսա Նիկոլ Փաշինյանի աչքերում, երբ հայտարարեց, որ իր դուխին և իր կոնյակը գողացել են»․ այս մասին Ազգային ժողովում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Իր խոսքով, Նիկոլ Փաշինյանի ստորագրած հայտարարությամբ գողացվել է Թալիշը, Մատաղիսը, Մարտու գյուղեր, հատվածներ Ասկերանի շրջանից, կորցրել Շուշին, Հադրութի շրջանը՝ գրեթե ամբողջութամբ, Ջաբրայիլը, Ֆիզուլին, Զանգելանը, Կուբաթլուն և այլն։
«Եվ մեզ այստեղ ասում են՝ մի ասեք, ցավը մի ավելացրեք։ Բա ի՞նչ, սերիալներ ցուցադրե՞նք, թե էլի փորձելու եք ձեր սերիալներով և ձեր ֆեյքերով վիրտուալ իրականություն ստեղծել։ Նայեք։ Գաղթի ճանապարհի նման քարվաճառցին հենց հիմա իր անասունները դեմը գցած, մեղվի փեթակները փեռքին կրած անցնում է Վարդենիս։ Մարդիկ իրենց գերեզմաները հանել, իրենց հանգուցյալների շիրիմները գրկած բերում են․․․»,-ասաց պատգամավորը։
Մանրամասները՝ տեսանյութում