Հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհվել է ՀՊՄՀ ուսանող Արտաշես Հակոբյանը

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանից հայտնում են.
«Հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհվել է Մանկավարժական համալսարանի Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի 1-ին կուրս ուսանող Արտաշես Հակոբյանը:
Արտաշես Հակոբյանը սովորում էր հեռակա ուսուցման համակարգի Շրջական միջավայրի գիտություններ բաժնում: Տան միակ որդին էր, որ ուներ բազում նպատակներ ու երազանքեր:
Նրան ճանաչողները մշտապես գիտեին՝ Արտաշեսը շատ հոգատար, ընկերասեր ու անձնվեր մարդ էր. դա ապացուցվեց նաև մարտական գործողությունների ընթացքում և նա զոհվեց՝ փրկելով զինակից ընկերոջ կյանքը:
Արտաշես Հակոբյանի կուրսընկերներն www.aspu.am-ի հետ զրույցում նշում են՝ հերոսներին մշտապես փնտրել են անցյալում, պատմության գրքերում՝ չիմանալով,որ ապագա հերոսներն ապրում են հենց մեր կողքին:
Մանկավարժական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմն ու ուսանողներն իրենց խորը վշտակցությունն են հայտնում Արտաշես Հակոբյանի հարազատներին, զինակիցներին ու կուրսընկերներին»:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել