Ազգային ժողովում կարող է քննարկվել՝ ռազմական դրությունը չեղարկելու և Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցը։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 17-ին, ԱԺ-ի հերթական նիստի մեկնարկին ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
«Այլ հարց այս դահլիճում մենք որևէ բարոյական իիրավունք չունենք քննարկելու։ Սիրելի հայրենակիցներ, ես երկար տարիներ աշխատել եմ «Հայկական ժամանակում», ես արել եմ հարցազրույցներ սերիալ մարդասպնների հետ, նրանցից մեկն իմ հետ հարցազրույցում ասաց՝ աղերսում էի, որ ինչ-որ պահի ինչ-որ մեկը իմ ձեռքը բռնի։ Հիմա մենք պատմական առաքելություն ունենք, այդ խայտառակ կապիտուլացիոն համաձայնագրի ստորագրումից հետո բռնել Նիկոլ Փաշինյանի ձեռքը, քանի դեռ նա չի հասցրել նոր ավերածություններ անել, բռնել նրա ձեռքը, հեռացնել նրան իշխանությունից և մենք այս դահլիճում քննարկել մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի հետ, փորձենք փրկել պայմանագրի տակ տեղադրված այն ականները, որոնք վերաբերում են այլևս ՀՀ-ի անվտանգությանը, որոնք վերաբերում են Մեղրիին, ՀՀ տարածքներին»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը։
Մանրամասները՝ տեսանյութում