Նոյեմբերի 22-29-ը կանցկացվի առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլը՝ 9-11-րդ դասարանների համար․ ԿԳՄՍ փոխնախարար

ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այս օրերին առավել քան կարևոր է կրթության համակարգի գործառնությունը։

Չնայած բոլոր խնդիրներին, փորձում ենք իրականացնել այն, ինչ ծրագրված է։ Մասնավորապես, նոյեմբերի 22-29-ը կանցկացվի առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլը՝ 9-11-րդ դասարանների համար։ Մանրամասները՝ olymp.am կայքում։

Ստանում ենք նաև համագործակցության նոր առաջարկներ գիտության, ճարտարագիտության, տեխնոլոգիաների և մաթեմատիկայի ոլորտում օլիմպիադաներին մեր աշակերտների մասնակցության վերաբերյալ, մասնավորապես՝ Ամերիկահայ գիտնականների և ճարտարագետների ընկերակցության {AESA- ի} կողմից կազմակերպվող ամենամյա գիտական ​​օլիմպիադային մեր աշակերտների մասնակցության, որի մանրամասները առաջիկայում կհրապարակենք։ Այս համագործակցությամբ առաջարկվում է նաև մենթորության ծրագիր մեր դպրոցականների համար՝ դասապրոցեսից դուրս գիտական ​​հետազոտություններ, փորձեր կատարել ոլորտի փորձագետների հետ։ Նպատակն է լինելու նրանց տալ գիտելիք՝ինչպես իրականացնել փորձարարական և հետազոտական նախագծեր, ինչպես գաղափարներ գեներացնել և ներկայացնել նախագծերի համար»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել