Ղարաբաղի հարցում ՌԴ ունեցած դիրքորոշումը վերջին 4,5 տարվա ընթացքում ոչ մի փոփոխություն չի կրել, վստահաբար։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
«Այսօրվա իրողություններում, թերեւս, կան նաեւ այդ պատկերացումներին համապատասխան իրողություններ, մասնավորապես ռուսաստանցի խաղաղապահների ներկայությունը։ Մենք չենք խոսում Հայաստանի եւ Ռուսաստանի իշխանության միջեւ հարաբերությունների մասին, մենք խոսում ենք ԼՂ հարցում ՌԴ-ի ունեցած դիրքորոշումների մասին։ Այս պարագայում դրանք միանշանակ չեն կապակցվում։
ՀՀ եւ ՌԴ իշխանությունների միջեւ կան, եղել են եւ կլինեն նորմալ աշխատանքային հարաբերություններ։ Այս պահին մեր հարաբերությունները ՌԴ նախագահի հետ աշխատանքային են, շատ լավ»։
Մանրամասները՝ տեսանյութում