Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում՝ նշելով, որ դիրքերում է․
«Այս ընթացքում ինձ փոխանցեցին, որ Երևանում փնտրում են ինձ, հետաքրքրվում են, թե ես որտեղ եմ։ Ես ուզում եմ ասել, որ ես ոչ մի տեղ չեմ գնացել, մենք մեր ջոկատով շարունակում ենք պահել այն դիրքը, որը վստահված է եղել մեզ այս ընթացքում, մենք այստեղ կանգնած ենք և մեզ վստահված է վերահսկել այն ձորը, որտեղից հնարավոր է թշնամու դիվերսանտների սողոսկում դեպի մեր տարածք։ Մեզ վստահված էր դա հսկել և չեզոքացնել անհրաժեշտության դեպքում։ Գիտեմ, որ այս ընթացքում մեծ քննարկում է տեղի ունեցել, թե ինչու եմ ես զինվորագրվել հայրնեիքի պաշտպանությանը։ Քննարկման մեխն այն էր, որ դա կնոջ տեղի, կամ վարչապետի տիկինն այլ գործեր ուներ անելու, հիմա հենց այն պահն է, որ այս հարցը պետք է տանք և պատասխանները փնտրենք, թե ինչու՞ այդպես եղավ, ի՞նչ անհրաժեշտությունից ելնելով ես այդ քայլին գնացի։
Մենք իհարկե կվերադառնանք, ինչպես մնացած բոլոր կամավորները, սահմանված ժամկետներում շուտով կվերադառնանք, բայց ես ուզում եմ, որ բոլորն իմանան՝ իմ առաջին անելիքը վերադառնալուց հետո լինելու է իմ ջոկատի կազմը համալրելը, և շատ ավելի երկրար ժամկետներում և շատ ավելի պրոֆեսիոնալ զինվորական հմտություններին տիրապետելը։ Իմ քայլւ լինելու է հետևյալը՝ ուղղել սխալն այնպես, որ անհրաժեշտության դեպքում, երբ էլ դա լինի, մենք՝ զենք վերցրած կանայք այնքան ուժեղ լինենք, որ ոչ միայն հոգեբանական բեկման համար ուզենք պատրաստ լինել և գնալ առաջին գիծ՝ պաշտպանելու մեր հայրենիքը, այլ իրական ռազմական նպատակով»։