Չփորձեք ինձ շանտաժով և նմանատիպ այլ եղանակներով ներքաշել կեղտոտ խաղերի մեջ. Խաչատուր Սուքիասյան

ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Խստորեն դատապարտում եմ որոշ «քաղաքական» ուժերի այսօրվա հայտարարությունները, որոնցով միտումնավոր փորձում են ինձ թիրախավորել և ներքաշել մի դաշտ, որում ես երբեք լինել չեմ կարող։ Երկրի համար այս ծանր օրերին, փոխարենը կոչ անեն հանգստության, փորձում են այդ մարդիկ ավելի սրել իրավիճակն ու անցել են բոլոր թույլատրելի կարմիր գծերը։ Որպես Խաչատուր Սուքիասյան հայտարարում եմ հետևյալը։ Չփորձեք ինձ շանտաժով և նմանատիպ այլ եղանակներով ներքաշել կեղտոտ խաղերի մեջ։ Նմանատիպ գործողությունների մեջ ես երբեք չեմ եղել և չեմ լինելու, անկախ ձեր շանտաժներից և հորինված ստերից։ Անցնելու են այս ծանր օրերը, և դուք չեք կարողանալու նայել իմ աչքերի մեջ։ Հարգելի հայրենակիցներ, մեր պետությունն այսօր ապրում է ճակատագրական օրեր։ Այսօր մեր հիմնական նպատակը պետք է լինի պահպանել մեր պետականությունը։ Բոլորս պետք է լինենք զգոն, չենթարկվենք սադրանքների և մեր անխոհեմությամբ չխարխլենք պետության հիմքերը։ Եվս մեկ անգամ խնդրում եմ բոլորիդ լինել զգոն և սթափ»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել